• Latest news

«Արտույտներ» եւ «գիշերային բվեր». ովքե՞ր են ենթարկված 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու ավելի բարձր ռիսկի

20 սեպտեմբերի, 2022  12:34

Ո՞վ եք դուք՝ «արտույտ», թե՞ «գիշերային բվեր»։ Մեր գործունեությունը եւ քնի ցիկլերը կարող են ազդել այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկի վրա, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը եւ սրտանոթային հիվանդությունները:

Experimental Physiology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քնելու եւ արթնանալու ցիկլերը նյութափոխանակության տարբերություններ ունեն եւ փոխում մեր օրգանիզմի նախասիրություններն էներգիայի աղբյուրների ընտրության հարցում: Հետազոտողները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր ուշ են արթնանում, ճարպն էներգիայի համար օգտագործելու ունակությունը նվազում է, ինչը նշանակում է, որ ճարպը կարող է կուտակվել օրգանիզմում եւ մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների վտանգը:

Նյութափոխանակության տարբերությունները կապված էին նրա հետ, թե յուրաքանչյուր խումբ որքանով կարող է օգտագործել ինսուլինը, որպեսզի խթանի բջիջների կողմից գլյուկոզան կլանելու նպատակով էներգիայի պահպանման եւ օգտագործման համար: «Վաղ արթնացողները» կամ «արտույտները» (մարդիկ, ովքեր նախընտրում են առավոտյան ակտիվ լինել) ավելի շատ են ապավինում ճարպերին՝ որպես էներգիա ստանալու աղբյուր, եւ ավելի ակտիվ են ցերեկային ժամերին՝ ավելի բարձր աերոբիկ ֆիզիկական պատրաստության մակարդակով, քան «գիշերային բվերը» (մարդիկ, ովքեր նախընտրում են ակտիվ լինել երեկոյան եւ գիշերային ժամերին): Մյուս կողմից, գիշերային բվերն ավելի քիչ ճարպ են օգտագործում հանգստի եւ վարժությունների ժամանակ՝ էներգիա ստանալու համար:

Նյու Ջերսիի Ռութգերսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները մասնակիցներին բաժանել են երկու խմբի (վաղ եւ ուշ)՝ ելնելով նրանց քրոնոտիպից՝ ակտիվ լինելու եւ տարբեր ժամանակներում քնելու բնական հակումներից:

Շաբաթվա ընթացքում մասնակիցներին հետեւել են՝ օրվա ընթացքում նրանց ակտիվությունը գնահատելու համար։

Հետազոտողները պարզել են, որ վաղ թռչուններն էներգիա ստանալու համար ավելի շատ ճարպ են օգտագործում ինչպես հանգստի ժամանակ, այնպես էլ մարզումների ժամանակ, քան գիշերային բվերը:

Արտույտները եւս ավելի զգայուն են ինսուլինի նկատմամբ։ Մյուս կողմից, գիշերային բվերն ինսուլինակայուն են, եւ նրանց օրգանիզմը, որպես էներգիայի աղբյուրճարպերի փոխարեն ածխաջրեր է նախընտրում՝ որպես էներգիայի աղբյուր:

Այս խմբի՝ ինսուլինին արձագանքելու անկարողությունը վկայում է 2-րդ տիպի շաքարախտի եւ/կամ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի մասին:
 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։