• Latest news

Ֆիզիկական ակտիվությունը եւ էկրանի առջեւ անցկացված ժամանակի կրճատումը բարելավում են փոքրիկների կատարողականը

30 սեպտեմբերի, 2022  14:43

Հետազոտողներն ուսումնասիրել են այն հարցը, թե ազդում է արդյոք սնվելու եւ ֆիզիկական ակտիվության վերաբերյալ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի խորհուրդներին հետեւելը փոքրիկների հիշելու, պլանավորելու, ուշադրություն դարձնելու, մի խնդրից մյուսին անցնելու եւ իրենց մտքերն ու վարքը կարգավորելու ունակության վրա. սրանք այն հմտություններն են, որոնք հայտնի են որպես կատարողական գործառույթ։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Journal of Pediatrics ամսագրում, ցույց է տվել, որ 24 ամսական երեխաները, որոնք օրական 60 րոպեից քիչ են անցկացրել էկրանների առջեւ, եւ նրանք, որոնք ամեն օր զբաղվել են ֆիզիկական ակտիվությամբ, ավելի լավ կատարողական գործառույթ են ունեցել, քան նրանք, որոնք չեն հետեւել այդ խորհուրդներին։

Ակադեմիան խորհուրդ է տվել  երեխաներին ամեն օր 60 րոպեից քիչ գտնվել էկրանների առջեւ, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ 60 րոպեից ոչ պակաս, օգտագործել մրգերի եւ բանջարեղենների հինգ կամ ավելի բաժին եւ նվազագույնի հասցնել կամ բացառել քաղցրացված ըմպելիքների օգտագործումը։

Նոր հետազոտությունում գիտնականները կենտրոնացել են երեխայի զարգացման ավելի վաղ փուլի վրա, որպեսզի հասկանան, թե արդյոք այդ կապերն առաջանում են վաղ տարիքում, եւ որքան վաղ։

356 փոքրիկների ընտանիքներ, որոնք մասնակցել են նոր հետազոտությանը, STRONG KIDS 2 կոհորտային հետազոտության մասնակիցներ են։ Սա փոխկապակցված գործոնների երկարաժամկետ հետազոտություն է, որոնք կանխատեսում են երեխաների դիետիկ սովորությունները եւ քաշը , որոնց հետեւում են ծնված օրվանից մինչեւ 5 տարեկան։ Հետազոտությունում օգտագործվել են ծնողների հարցումները եւ տվյալներ երեխաների մասին, որոնք հավաքվել են հինգ տարվա ընթացքում, ութ ժամանակային կետերում, այդ թվում, երբ երեխաները 24 ամսական էին։

«Մենք հայտնաբերել ենք, որ փոքրիկները, որոնք օրական 60 րոպեից քիչ են անցկացրել էկրանների առջեւ, ունեցել են զգալիորեն ավելի լավ ունակություն՝ ակտիվորեն վերահսկելու սեփական իմացությունը, քան նրանք, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացրել հեռախոսներով, պլանշետներով, հեռուստացույցով եւ համակարգչով զբաղվելով։ Նրանք ավելի բարձր աշխատանքային հիշողություն եւ  ընդհանուր կատարողական գործառույթ են ունեցել։

Փոքրիկները, որոնք ամեն օր ֆիզիկապես ակտիվ են եղել, նույնպես զգալիորեն ավելի լավ են հաղթահարել աշխատանքային հիշողության թեստերը, քան նրանք, ովքեր չեն զբաղվել, նշել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել