• Latest news

ԱՄՆ-ում հավանություն են տվել ծանր աղիքային ինֆեկցիայի բուժման համար կղանքի փոխպատվաստմանը

2 դեկտեմբերի, 2022  15:02

ԱՄՆ-ում հավանություն են տվել ծանր աղիքային ինֆեկցիայի բուժման համար կղանքի փոխպատվաստմանը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի  վերահսկման վարչությունը (FDA:

Ferring Pharmaceuticals ընկերության Rebyota դեղամիջոցը դոնորական կղանքից, լուծողականից եւ աղի լուծույթից բաղկացած կղանքային կախույթ է: Այն հոգնայի միջոցով մեկ անգամ ներարկվում է հիվանդի ուղիղ աղու մեջ:

Rebyota-ն նշանակվելու է Clostridioides difficile կրկնվող ինֆեկցիայի բուժման համար, գրում է Stat-ը։ Այս ինֆեկցիան, որը խախտում է աղիքների առողջ բակտերիաների հավասարակշռությունը, ուղեկցվում է ուժեղ փորլուծությամբ, տենդով, սրտխառնոցով եւ փորացավերով։

Հաստ աղու սուր բորբոքումը կարող է վտանգավոր լինել կյանքի համար․ միայն ԱՄՆ-ում դրանից ամեն տարի մահանում է 15-30 հազար պացիենտ։

Դեղը մշակվել է 10 տարի, վերջին հետազոտությունների համաձայն, Rebyota-ի օգտագործումը 30 տոկոսով նվազեցնում է հիվանդության կրկնման հավանականությունը։

Ներկայումս սա աշխարհում երկրորդ պաշտոնական թույլտվությունն է պացիենտների բուժման նպատակով միկրոբիոմայի փոխպատվաստման կլինիկական օգտագործման համար։ Առաջինը տրվել է Ավստրալիայում մեկ ամիս առաջ՝ Clostridioides difficile բակտերիայից առաջացած ինֆեկցիաները բուժելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել