• Latest news

Հայաստանում ստեղծել են մարդու առողջահոգեբանական վիճակն ու հոգնածության աստիճանը որոշող «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք

6 դեկտեմբերի, 2022  12:54

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները «Փի Էս Այ» ընկերության աջակցությամբ և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների հետ համագործակցությամբ ստեղծել են մարդու առողջահոգեբանական վիճակը և հոգնածության աստիճանը որոշող թվով 8 նոր՝ SFCO (Single-layer Flat-Coil-Oscillator) սենսորներով գործող «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք։ Վերլուծելով սարքի 4 դիրքի և 4 տատանումների տվիչներից ստացված ազդանշանների հաճախային ու ժամանակային վարքը՝ հնարավոր է գնահատել մարդու նյարդահոգեբանական և հենամկանային համակարգերի վիճակը:

Մեծ զգայունությամբ օժտված և աննախադեպ լայն հաճախային տիրույթով գործող նոր «Ստաբիլոգրաֆը» կարող է ունենալ շրջադարձային նշանակություն ախտորոշման մի շարք բնագավառներում։ Կիրառման ոլորտներն են՝ բժշկություն՝ նյարդաբանական զննում, հետինսուլտային ռեաբիլիտացիա, վեստիբուլյար ապարատի խախտումների բուժում, սպորտ/ֆիթնես՝ հոգնածության աստիճանի և մկանային ծանրաբեռնվածության մոնիթորինգ, օդաչուների/մեքենավարների նախուղերթային զննում և այլն: «Սարքի մրցակցային առավելություններից են բարձր զգայունությունը, շրջապատի ռադիոհաճախային աղմուկների «արհամարումը», արդյունքների քանակական ներկայացումն ու հեռահար դիագնոստիկայի հնարավորությունը», - նշեց սարքը մշակող, ստեղծող և հետազոտող խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Սենսորային Տեխնոլոգիաների» ժամանակավոր կոլեկտիվի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գևորգյանը:

«Ստաբիլոգրաֆ» սարքը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման և «Փի Էս Այ» («PSI» LLC, www.psi.am) ընկերության ֆինանսական ու բազմակողմանի տեխնիկական աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ «Global Innovations, Inc.» (GII) ընկերության հետ միջազգային համագործակցության արդյունքում։ Հայկական «Փի Էս Այ» ընկերությունն ԱՄՆ «Global Innovations, Inc.» ընկերության հետ սերտ համագործակցությամբ սկսել է ստեղծված բժշկական ախտորոշող, սկզբունքորեն նոր «Ստաբիլոգրաֆ» սարքի միջազգային առևտրայնացման գործընթացը։

«Ստաբիլոգրաֆ» բժշկական ախտորոշող սարքի բազմակողմանի փորձարկման արդյունքները կտպագրվեն ԱՄՆ «Review of Scientific Instruments» (AIP) ամսագրում 2023թ.։

02.jpg (99 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է