• Latest news

JCI. Պարզվել է, որ C և E վիտամինները ուռուցքների աճի խթանիչներ են

6 սեպտեմբերի, 2023  18:25

Կարոլինսկա  համալսարանի (Շվեդիա) գիտնականները պարզել են, որ C և E վիտամինների ավելցուկը կարող է թոքերի քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Investigation (JCI) ամսագրում:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են հակաօքսիդանտների ազդեցությունը կրծողների օրգանիզմի վրա։ Հակաօքսիդանտները մոլեկուլներ են, որոնք պայքարում են օրգանիզմում օքսիդացման պրոցեսների դեմ: Հայտնի է, որ այս նյութերի մեծ քանակություն են պարունակում C և E վիտամինները։

Ինչպես պարզվել է, դրանց մեծ պարունակությունը հանգեցնում  է արյունատար նոր զարկերակների աճի, այդ թվում՝ ուռուցքներում, որոնք մշտական արյան մատակարարման կարիք ունեն։ Սա իր հերթին արյան մեջ պարունակվող թթվածնով կերակրում է քաղցկեղային նորագոյացությունները, և դրանք սկսում են աճել։

Գիտնականները ևս մի քանի փորձեր են անցկացրել մկների հետ, որոնք միայն հաստատել են արդյունքները։ Պարզվել է, որ ուռուցքների աճի տեմպերը ուղիղ համեմատական են հակաօքսիդանտների չափաբաժինների ավելացմանը։ Մասնագետների կարծիքով, դա վկայում է վիտամինների չափից ավելի օգտագործման վտանգի մասին։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է