• Latest news

Ուժեղ դեպրեսիա ունեցող պացիենտները պահպանում են կյանքով ուրախանալու ունակությունը. JAD

21 սեպտեմբերի, 2023  22:02

Լոնդոնի համալսարանի բրիտանացի հետազոտողներն ուսումնասիրել են այն մարդկանց ռեակցիաները, որոնք տառապում են մեծ դեպրեսիայով՝ կլինիկական վիճակ, երբ մարդը մշտապես թախծի, անհուսության եւ ամենօրյա գործունեության հանդեպ հետաքրքրության բացակայության ուժեղ զգացողություն է ունենում։ Պարզվել է, որ անգամ այսպիսի ախտորոշմամբ մարդը կարող է դրական հույզեր ունենալ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Affective Disorders (JAD) գիտական ամսագրում։

Մասնագետներն ուսումնասիրել են տարբեր երկրներից 1 710 մասնակցի հարցման արդյունքները։ Կամավորներին առաջարկել են թեստ իրենց կյանքի տարբեր ասպեկտների սուբյեկտիվ գնահատման համար։

Արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիա ունեցող բոլոր պացիենտները բացասական գնահատական են տվել այնպիսի ոլորտների, ինչպիսին են ֆիզիկական առողջությունը եւ ֆինանսական վիճակը։ Սակայն հարաբերությունների, ընտանիքի եւ շրջակա միջավայրի մասին հարցերին կամավորների մեծ մասը պատասխանել է, որ բավարարված է ընթացիկ իրավիճակով։

Հետազոտողների խոսքով՝ եզրահանգումները վկայում են այն մասին, որ մեծ դեպրեսիան չի հանգեցնում ընդհանուր առմամբ կյանքի բացասական ընկալման, քանի որ մարդկանց մոտ պահպանվում է առանձին առիթներով դրական հույզեր ունենալու ունակությունը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել