• Latest news

Մանուկյան.Հունվարի 1-ից կներդրվի բուժաշխատողների մասնագիտական գործունեության սերտիֆիկատներ ստանալու առցանց համակարգ

22 նոյեմբերի, 2023  16:02

Բուժաշխատողները, գրանցվելով ռեեստրում, հունվարի 1-ից կարող են առցանց կազմակերպել մասնագիտական գործունեության սերտիֆիկատ ստանալու գործընթացը։ Բուժաշխատողը գործ չի ունենա թղթե փաստաթղթերի հետ, փոխարենը կկարողանա էլեկտրոնային եղանակով համակարգ մուտքագրել բոլոր անհրաժեշտ տվյալները և իր դիմումը։ Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանը։

«Առողջապահության ազգային ինստիտուտը տեսնում է դա և հաստատում առկա տվյալները, իսկ համակարգը օգնում է բուժաշխատողին հավաքել անհրաժեշտ կրեդիտները, ինչի  հիման վրա էլ տրվում է սերտիֆիկատը։ Համակարգը կունենա նաև այլ հնարավորություններ։

Համակարգը լիովին պատրաստ է աշխատանքի, իսկ հայտնաբերված բոլոր բացթողումներն արագ վերացվում են: Ներկայումս աշխատանքներ են տարվում բուժաշխատողներին առցանց գրանցման գործընթացի մասին իրազեկելու ուղղությամբ»,- նշել է նա։

Մանուկյանը բացատրել է, որ սա նման է «Linkedin» համակարգին։

«Շատերն իրենց մասնագիտական պատմությունը էլեկտրոնային եղանակով պահում են «Linkedin»-ում, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է ծանոթանալ դրան, ապա բժիշկը հղում է ուղարկում այն պատմությանը, որը պահվում է «Linkedin»-ում: Նույն գաղափարը կներդրվի  նաև բուժաշխատողների ռեեստրում։ Բժիշկը կունենա էլեկտրոնային փոստի հասցե՝ եզակի QR կոդով, որով տեսանելի կլինի, թե կոնկրետ բժշկի համար որ փուլում է գտնվում սերտիֆիկացման գործընթացը»,- ընդգծել է նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է