• Latest news

Օգնել բոլորին, ովքեր ցանկանում են երեխա ունենալ. Պտղաբերության կենտրոնի ծառայությունները

30 նոյեմբերի, 2023  21:30

Այս արագիլները երեխաների են բերում այն ընտանիքներ, որտեղ նրանց  վաղուց սպասում էին՝ մայրիկներին եւ հայրիկներին, որոնք արդեն կորցրել էին երեխա ունենալու հույսը, պատերազմում որդիներ կորցրած ծնողներին, միայնակ կանանց եւ տղամարդկանց, որոնք չեն գտել իրենց երկրորդ կեսին։

Պտղաբերության կենտրոնում ամեն ինչ մեկ նպատակի է ծառայում՝ ձգտել, որ բոլոր ցանկացողները երեխա ունենան։ Կենտրոնի բուժականան գծով փոխտնօրեն Տաթեւիկ Համբարձումյանը ամուսնական զույգերին խորհուրդ է տալիս՝ եթե որոշ ժամանակ հղիանալ չի հաջողվում՝ չհետաձգել բժշկի մոտ այցը։ 

«Երբ զույգը բնականոն կյանքով ապրում է սեռական կյանքով մեկ տարի, եւ չի գրանցվում հղիություն, ապա պետք է արդեն դիմել մասնագետների։ Երիտասարդ զույգերի մոտ մինչեւ 27-28 տարեկան դա կարող է տեւել երկու տարի։ Սակայն ավելի բարձր տարիքում, 30-35, պետք չէ սպասել երկու տարին։ Սկզբից անցնում են հետազոտություններ, պետք է զույգին ամբողջությամբ լիարժեք հետազոտել, հավաքել կյանքի անամնեզը։ Եվ եթե հնարավոր չէ բուժման որեւէ մեթոդներով, ապա անցնում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների. Դրանք ներարգանդային սերմնավորումն են եւ արտամարմնային բեղմնավորումը։ Եթե պետպատվերի շրջանակում են. ապա պետպատվերով, եթե ոչ ապա վճարովի հիմունքներով եւս կարող են ստանալ այդ ծառայությունը», – ասում է նա։

Բժիշկը հիշեցնում է՝ 2023 թվականի սկզբից Հայաստանի կառավարությունն ընդունել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների հատուկ ծրագիր՝ էապես ընդլայնելով պետպատվերով ծառայությունների ցանկը։ Դրա շնորհիվ դիմելիությունը եռակի ավելացել է՝ ասում է նա։

«Մի քանի փաթեթներից է կազմված պետական ծրագիրը՝ 20-35 տարեկան կանանց տրամադրվում է ամբողջ փաթեթը հետազոտությունների, ներարգանդային սերմնավորման 6 փորձ եւ արտամամնային բեղմնավորման երկու փորձ։ Առաջին փորձը տրամադրվում է պետության մասնակցության 100 տոկոսով, երկրորդը՝ 50 տոկոս։

36-42՝ ներարգանդային սերմնավորման 6 փորձի հնարավորություն։

Երրորդը, սահմանամերձ գոտում բնակվող զույգերը, որոնք ունեն երկրորդային անպտղություն, ունեն մեկ երեխա, եւ ամուսնությունը հավաստիացնող փաստաթուղթ, նրանք նույնպես կարող են դառնալ պետպատվերի շահառու», – ասում է Տաթեւիկ Համբարձումյանը։

Միայնակ կանանց համար վերջերս կառավարության մեկ այլ որոշում է կայացվել՝ վերարտադրողական տեխնոլոգիաների համար նրանք կարող են դիմել 28 տարեկանից։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել