• Latest news

Տղամարդը մասնակի կուրացել է ալկոհոլային հարբածության վիճակում դեմքով բարձին քնելուց հետո. Daily Mail

12 փետրվարի, 2024  18:10

44 տարեկան տղամարդու համար, որը դիմել է Պուզի քաղաքի (Թայվան) շտապօգնության բաժանմունք, ախտորոշվել է ձախ աչքի մկանների կաթված եւ իշեմիկ օպտիկական նեյրոպատիա (տեսողության կորուստ տեսողական նյարդի վնասվելու պատճառով)։ Daily Mail պարբերականը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ դա տեղի է ունեցել հարբած վիճակում դեմքով բարձին քնելու հետեւանքով։

44-ամյա պացիենտը դիմել է Թայվանի Չանգ Գունի Մեմորիալ հիվանդանոց՝ ցավի եւ ձախ աչքի տեսողության կորստի բողոքներով։ Նա տեղեկացրել է, որ նախօրեին անքնության պատճառով դեղ է ընդունել եւ մեծ քանակությամբ ալկոհոլ խմել, ինչից հետո երեք ժամ կորցրել է գիտակցությունը։ Ուշքի գալուց հետո տղամարդը հասկացել է, որ ձախ աչքը չի տեսնում։

Բժիշկներին հաջողվել է պարզել, որ պացիենտը քնել է այն դիրքով, երբ երկարատեւ ճնշում է գործադրվել վնասված աչքի վրա։ Տեղի է ունեցել աչքի մկանների կաթված, եւ սկսվել է պրոպտոզ՝ խնձորակը սկսել է դուրս գալ իր ծիրից։ Հանգամանալից զննումը պարզել է կոնյունկտիվի եւ ցանցաթաղանթի հեմոռագիկ այտուց։ Ներակնային ճնշումը, սակայն, նորմալ է մնացել։

Գիտնականների խումբը հայտնաբերել է, որ ճնշումն աչքերի վրա հանգեցրել է այն բանին, որ աչքի թափանցիկ մակերեսին անմիջապես մոտ գտնվող արյունատար անոթները պայթել են։ Երկարատեւ ճնշման հետեւանքն է հանդիսացել իշեմիկ օպտիկական նեյրոպատիան՝ տեսողության կորուստը  տեսողական նյարդի վնասմամբ՝ անբավարար արյան մատակարարման պատճառով։

Հայտնի է, որ տեսողության վերականգնման համար պացիենտը բուժման կուրս է անցել բարձր չափաբաժնով համակարգային գլյուկոկորտիկոիդներով։ Բայց ձախ աչքով տեսնելու ունակությունը չի վերականգնվել։

Նշվել է, որ այդ վիճակը մարդկանց մոտ առաջանում է ոչ հաճախ։ Բժիշկներն այն անվանում են «շաբաթ երեկոյի ռետինոպատիա», ինչը վկայում է վնասվածքներ ստանալու մեծ հավանականության մասին հարբած վիճակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել