• Latest news

Կարո՞ղ են արդյոք նիհարեցնող դեղամիջոցներն ամբողջությամբ փոխարինել սպորտը

1 մարտի, 2024  08:33

Դանիայի Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են, որ կառուցվածքային վարժությունների ռեժիմին հետևելը կարող է ուժեղացնել քաշի կորստի դեղերի ազդեցությունը և օգնել պահպանել ձեռք բերված քաշը` դրանց դադարեցումից հետո: Հետազոտության արդյունքները հրապարակվել են eClinicalMedicine ամսագրում։

Դանիացի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 18-65 տարեկան` ճարպակալմամբ տառապող անձանց չորս խումբ: Առաջին խմբի մասնակիցները ստացել են պլացեբո, երկրորդում՝ «Սաքսենդա» կոչվող նիհարեցնող դեղամիջոց, իսկ երրորդ խմբին առաջարկվել է մարզվել: Չորրորդ խումբը հավատարիմ է եղել ինտեգրված մոտեցմանը, ներառյալ ֆիզիկական վարժությունները՝ դեղամիջոցի օգտագործման հետ համատեղ: Նշվում է, որ հետազոտության բոլոր մասնակիցները հետեւել են ցածր կալորիականությամբ սննդակարգի:

«Սաքսենդա»-ն պատկանում է GLP-1 ընկալիչների ագոնիստ դեղամիջոցների դասին, որոնք այժմ լայնորեն օգտագործվում են շաքարախտի և գիրության բուժման համար: Այս դեղամիջոցները նմանակում են GLP-1 կոչվող հորմոնի գործողությունը, որն արտադրվում է մարմնում, երբ սնունդը մտնում է ստամոքս, որն օգնում է ենթաստամոքսային գեղձին արտադրել ինսուլին, երբ գլյուկոզայի մակարդակը բարձր է: GLP-1 ընկալիչների ագոնիստների գործողությունը հանգեցնում է սովի նվազմանը և մարսողության դանդաղմանը:

Արդյունքները ցույց են տվել, որ ռեցեպտորների ագոնիստները նպաստել են քաշի ավելի մեծ կորստի երկրորդ խմբում, համեմատած պլացեբոյի վերահսկման խմբի հետ, համապատասխանաբար 68 և 78 շաբաթական բուժումից հետո: Սակայն, կամավորները, ովքեր նշանակվել էին գիրության համակցված բուժման համար, ցույց են տվել քաշի ավելի մեծ պահպանում թերապիայի կուրսն ավարտելուց մեկ տարի անց:

Միայն «Սաքսենդա»-ն օգտագործող մասնակիցներն ավելի մեծ քաշ են հավաքել՝ միջամտությունը դադարեցնելուց հետո: Բացի այդ, առանց ֆիզիկական ակտիվության GLP-1 ընկալիչների ագոնիստներով բուժման արդյունքում նրանց մկանային զանգվածի քանակությունը նվազել է՝ բարդ թերապիայի խմբի կամավորների համեմատ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել