• Latest news

Դեղատոմսերի լրացման նախկին թղթային համակարգը ավելի շատ ժամանակ էր խլում, քան նորը. նախարար

11 ապրիլի, 2024  12:38

Դեղատոմսերի լրացման նախկին թղթային համակարգը ավելի շատ ժամանակ էր խլում, քան նորը՝ էլեկտրոնայինը։ Այս մասին ապրիլի 11-ին խորհրդարանում Կառավարության 2023 թվականի 5-ամյա ծրագրի (2021-2026) կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին եւ քննադատությանը։

Դա, նրա խոսքով, վերաբերում է նաեւ բժշկական մատյանում տվյալների լրացմանը։ Դեղատոմսի էլեկտրոնային տրման դեպքում պացիենտի տվյալները ստացվում են ինքնըստինքյան։ Բժշկին մնում է միայն լրացնել դեղատոմսը՝ նշելով համապատասխան դեղերն ու դեղամիջոցները»,- բացատրել է Ավանեսյանը։ Լավագույն դեպքում, ինչպես նշել է նախարարը, դա կզբաղեցնի 2-3 րոպե։ Դե, իսկ եթե բուժող բժիշկը որոշակի հմտություններ չունի, ապա առավելագույնը 7-8 րոպե։ «Իսկ քրոնիկական հիվանդություններով պացիենտների դեպքում հաջորդ ամիսներին նույն ինֆորմացիան լրացնելու անհրաժեշտություն չի առաջանա»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է