• Latest news

Էլեկտրոնային դեղատոմս գրելու համար բժշկից 7-8 րոպե է պահանջվում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Անահիտ Ավանեսյանին

11 ապրիլի, 2024  13:12

Ես այցելել եմ Վանձորի հիվանդանոցներ, և պարզել, որ եթե ինտերնետ հասանելիություն կա, համակարգը ծանրաբեռնված չէ, բժիշկն էլ համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ ունի, մեկ էլեկտրոնային դեղատոմս գրելու համար միջինում 7-8 րոպե է պահանջվում: Բացի այդ, բժիշկները նույն դեղատոմսի թղթային տարբերկանն են գրում հիվանդին տալու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով Առողջապահության նախարարին, և հիշեցնելով, որ վերջինս ասել էր, թե էլեկտորանային դեղատոմս գրելու համար 2-3 րոպե է անհրաժեշտ:

«Թղթային դեղատոմս գրելը կրկնակի ջանք և ժամանակ էր պահանջում: Դեղատոմսից բացի նաև մատյանում էինք լրացնում, թե ինչ դեղատոմս ենք գրել: Էլեկտրոնային դեղատոմսի պարագայում որոշակի տվյալներ ավտոմատ գեներացվում են: Էլեկտրոնային դեղատոմսի լրացումը 2-3 րոպե է տևում, որոշակի հմտությունների բացակայության դեպքում կարող է 7-8 րոպե տևել»,-արձագանքեց Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեպքում, ամեն ամիս նույն տվյալները ներբեռնելու կարիք չկա, բժշկից ընդամենը 1 րոպե է պահանջվում, որպեսզի կրկին հաստատի դեղատոմսը: Ինչ վերաբերում է բուժառուներին թղթային դեղատոմս տալուն, նախարարն ասաց, որ չի հասկանում դրա իմաստը, և եթե բուժառուն ցանկանում է նաև թղթային դեղատոմս ունենալ, ապա բժիշկը կարող է ուղղակի տպել դեղատոմսը և տալ նրան: Սակայն դա չի նշանակու, որ այդ դեղատոմսաով նա կարող է դեղ գնել:

Առողջապահության նախարարի պնդումներին ի պատասխան, Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ Արմեդ ծրագիրը թույլ չի տալիս տպել դեղատոմսը, հիվանդանոցներն էլ ապահովված չեն տպիչ սարքերով:

«Ինչ վերաբերում է պացիենտներին դեղատոմսի թղթային տարբերակը տալուն, դա արվում է ոչ թե նրա համար, որ այդ դեղատոմսով դեղ ձեռք բերեն, այլ նրա համար, որ հիվանդը իմանա, թե ո՞ր դեղը, ինչպե՞ս է օգտագործելու, որովհետև հիվանդը պարտավոր չի մտքի մեջ հիշել, թե որ դեղը, ինչ սկզբունքով են օգտագործում»,-հավելեց նա:

Նախարարի խոսքով, հասկանալի է,  որ նման մեծ թվով անձանց վերաբերելի թվայնացվող ծառայությունը առաջին ամսվա ընթացքում որոշակի անհարմարություններ, նոր խնդիրներ և հարցեր է առաջ բերում, որոնք իրենք փորձել են լուծել, ավելի հարմարացնել թե՛ բժիշկների, թե՛ պացիենտների համար: Նա շեշտեց, որ նախարարությունը շարունակելու է թվայնացման պրոցեսը, որովեհտև շատ կարևոր է նաև թափանցիկությունը, վերահսկելիությունը ապահովելու, բժշկական սխալներից խուսափելու համար:

«2023 թվականին 33 տոկոսով աճել են ընտանեկան բժիշկների և բուժքույրերի աշխատավարձները, և սա ևս կարևոր ներդրում է, որոպեսզի մարդը գնահատված լինի իր կատարած աշխատանքի համար»,-ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է