• Latest news

Ինտրովերտներն ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով. JAD

11 ապրիլի, 2024  19:13

Քեմբրիջի համալսարանի եւ Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ որոշակի անձնային գծեր ունեցող մարդիկ, ինչպիսին են ինտրովերտները կամ նեւրոտիկները, ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Affective Disorders-ում (JAD)։

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են տվյալներ մոտ 1 500 անձնական հոգեբանական հարցարաններից, որոնք լրացրել են 6-85 տարեկան կամավորները։ Թեստավորումը ներառել է կամավորների հուզական կայունության գնահատականը եւ նրանց իմպուլսիվության, մարդամոտության, բաց լինելու կամ, հակառակը, հանգստության ու մեկուսանալու հակումը։

Արդյունքները ցույց են տվել, որ  անձի որոշակի գծեր ունեցող մարդկանց մոտ, ինչպիսին են ինտրովերտները կամ նեւրոտիկները, ավելի հաճախ է դեպրեսիա առաջացել։ Ինտրովերսիան անձի տիպաբանական կողմնորոշումն է, որի կարեւոր գիծն է իր ներքին ապրումների վրա կենտրոնանալը։ Նեւորտիզմը այն գիծն է, որը բնութագրում է մարդու հոգեկանի արագ վերադարձը նորմալ, հանգիստ վիճակին՝ ինչ-որ ապրումներից հետո։ Նեւրոտիզմի բարձր մակարդակը բնութագրվում է հուզական անկայունությամբ եւ տագնապով։

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ այդ կապն առավել ակնհայտ նկատվել է դեռահասների մոտ։ Ամենայն հավանականությամբ, դա կապված է եղել գլխուղեղի ճակատամերձ կեղեւի թերհասունացման եւ դրա հետեւանքով խառնվածքի որոշ գծերի «սրման» հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է