• Latest news

Կանանց մեկ երրորդը՝ դաշտանի հետ կապված, միգրեն է ունենում, ավելի հաճախ՝ նախադաշտանադադարի շրջանում. հետազոտություն

13 ապրիլի, 2024  16:43

Ազգային բժշկական հետազոտությանը մասնակցած 20 միլիոն կանանց մեկ երրորդը տեղեկացրել է միգրենի մասին դաշտանի ժամանակ, եւ նրանցից 11,8 միլիոնը կամ 52,5 տոկոսը գտնվել է նախադաշտանադադարի փուլում։ Ուսումնասիրությունը կատարվել է Ջորջթաունի համալսարանի Բժշկական կենտրոնի եւ Pfizer ընկերության հետազոտողների կողմից։ Ընկերությունն արտադրում է դեղեր միգրենի դեմ։

Դաշտանային միգրենի բուժման կամ կանխման համար դեղերի անբավարար օգտագործման հետ կապված՝ հետազոտողները փորձել են հասկանալ, թե որքան տարածված է դաշտանային միգրենը եւ կանանց ինչ խմբեր կարող են ստանալ ամենամեծ օգուտը բուժման պոտենցիալ մեթոդներից։

Հետազոտողներն օգտագործել են ԱՄՆ Առողջության եւ լավ ինքնազգացողության 2021թ. ազգային  հետազոտման արդյունքները՝ ուսումնասիրելու համար կանանց պատասխանները, որոնք տեղեկացրել են միգրենի իրենց ընթացիկ բուժման, դրա առաջացման հաճախակիության եւ հաշմանդամության մասին՝ միգրենի գծով  հաշմանդամության գնահատման թեստի օգնությամբ (MIDAS)։

Հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր կանանց մոտ դաշտանի ժամանակ միգրենի նոպաները հասել են 4,5 անգամի, եւ որ միայն ամենամսյա գլխացավերը միգրենի դեպքում շարունակվել են միջինը 8,4 օր; կանանց 56,2 տոկոսին բնորոշ են եղել միգրենի միջին եւ ծանր աստիճանի խախտումներ, որոնք գնահատվել են ամենաբարձր ըստ MIDAS-ի սանդղակի։

Բուժման մեթոդներն ուսումնասիրելիս, որոնք հարցմանը մասնակցած կանայք օգտագործել են միգրենի ախտանշաննեի դեմ պայքարում, 42,4 տոկոսն օգտագործել է առանց դեղատոմսի դուրս գրվող դեղեր, իսկ 48,6 տոկոսը՝ բժշկի դեղատոմսով բաց թողնված դեղեր։ Կանանց 63,9 տոկոսը, որոնք օգտագործել են միգրենի բուժման մեթոդները սուր ախտանշանների դեպքում, առավել հաճախ օգտագործել է տրիպտաններ՝ դեղերի դաս, որոնք ստեղծվել են 1990-ականներին՝ նյարդային ակտիվության հանգստացման համար՝ կապված միգրենի եւ կլաստերային գլխացավերի հետ։

«Միգրենի նոպաների առաջացման հաճախակիության տարբերությունները՝ կապված դաշտանի հետ, հավանաբար, պայմանավորված են նրանով, որ նախադաշտանադադարի ժամանակ կանանց մոտ դաշտանային ցիկլերն ավելի մշտական են եւ, հետեւաբար, ավելի շատ են միգրենները՝ կապված դաշտանի հետ։ Բացի այդ, երբ կանայք մոտենում են 40 տարեկանին եւ նախադաշտանադադարի շրջանին, հորմոնների մակարդակը մեկ ամսվա ընթացքում, որպես կանոն, բարձրանում է, ինչը նույնպես հանգեցնում է միգրենի հաճախակի նոպաների»,- եզրակացրել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել