• Latest news

Brain Stimulation. Ուղեղի էլեկտրական խթանումը թեթևացնում է տարեցների տագնապն ու դեպրեսիան

22 ապրիլի, 2024  15:29

ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղի ոչ ինվազիվ էլեկտրական խթանումը բարելավում է դեպրեսիայի և տագնապի ախտանիշները տարեց մարդկանց մոտ: Գիտական ​​աշխատանքի արդյունքները հրապարակվել են Brain Stimulation ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 400 տարեց մարդ՝ տագնապի և դեպրեսիվ խանգարումների ախտանիշներով: Նրանց առողջական վիճակի և ճանաչողական կարողությունների մակարդակի մասին տեղեկություններ հավաքելուց հետո նրանց բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մասնակիցները 12 շաբաթվա ընթացքում հատուկ սարքերի միջոցով թույլ էլեկտրական հոսանքով ուղեղի ոչ ինվազիվ խթանման են ենթարկվել։ Բուժման այս մեթոդը կոչվում է հաստատուն հոսանքով տրանսկրանիալ խթանում (tDCS): Երկրորդ խմբի սուբյեկտները ստացել են tDCS-ի պլացեբո տարբերակը:

Արդյունքները ցույց են տվել, որ հոսանքով խթանման կուրսից հետո առաջին խմբի մասնակիցների մոտ տագնապի և դեպրեսիայի ախտանշաններն ավելի պակաս արտահայտված են եղել, քան պլացեբո խմբում: Այս դրական ազդեցությունը հաստատվել է ճանաչողական և ֆունկցիոնալ թեստերի տվյալներով, ինչպես նաև կամավորների ուղեղի նեյրոպատկերման արդյունքներով։

Նշվում է, որ հոգեկան առողջության առավել զգալի բարելավումը եղել է նախապես ծանր դեպրեսիա և տագնապ  ունեցող հիվանդների մոտ: Հետազոտողները ավելացրել են, որ մասնակիցների համար, որոնք զգացել են չափավոր կամ ծանր աստիճանի տագնապ (կամ սթրեսային իրավիճակների կամ իրադարձությունների հետ կապված տագնապ), բուժման էֆեկտը պահպանվել է խթանման դադարեցումից հետո մեկ տարվա ընթացքում։

Հետազոտողների կարծիքով, նոր թերապիան զգալի ներուժ ունի։ Այժմ գիտնականները մտադիր են շարունակել կլինիկական փորձարկումները։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել