• Latest news

Դաջվածքները մեծացնում են լիմֆոմայի վտանգը. հետազոտություն

29 մայիսի, 2024  00:26

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դաջվածքների առկայությունը կարող է լուրջ սպառնալիք դառնալ առողջության համար: Այս առումով հետազոտությունների բացակայության պատճառով Շվեդիայի Լունդի համալսարանում որոշել են ուսումնասիրել դաջվածքների երկարաժամկետ ազդեցությունն առողջության վրա։

Հետազոտությունը ղեկավարած Քրիստել Նիլսենը պատմել է, որ թիմն ուսումնասիրել է 11 հազար 905 հոգուց բաղկացած մի մեծ խումբ՝ դաջվածքների և լիմֆոմայի միջև կապի մասին ավելին պարզելու նպատակով: Լիմֆոման արյան քաղցկեղի տարատեսակ է։ Այս «հազվադեպ» քաղցկեղն արյան սպիտակ բջիջներից տարածվում է օրգանների ցանցի մեջ, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել վարակների դեմ:

«Բնակչության գրանցամատյանների միջոցով գտանք լիմֆոմա ախտորոշված ​​մարդկանց», - պատմում է Նիլսենը: «Հետազոտության մասնակիցները պատասխանեցին ապրելակերպի գործոններին վերաբերող հարցաշարին, որպեսզի կարողանանք որոշել՝ արդյոք նրանք դաջվածքներ ունեին, թե ոչ»: 11 հազար 905 մարդկանցից 2938-ի օրգանիզմում 20- 60 տարեկան հասակում լիմֆոմա է ախտորոշվել:

Լիմֆոմա ունեցող խմբում դաջվածք է ունեցել 21 տոկոսը (289 մարդ), մինչդեռ առանց լիմֆոմա ախտորոշման վերահսկիչ խմբում դաջվածք է ունեցել 18 տոկոսը (735 մարդ): Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դաջվածքի չափը կարող է մեծացնել լիմֆոմայի առաջացման վտանգը, և որ կարևոր չէ, թե մարմնի կոնկրետ որ հատվածի վրա է դաջվածքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է