• Latest news

Գիտնականները Պարկինսոնի հիվանդությամբ տառապողի խոսքի խանգարման հիմքում ընկած ուղեղի մեխանիզմներ են հայտնաբերել

29 մայիսի, 2024  18:56

Սթենֆորդի բժշկական հետազոտողների նոր ուսումնասիրությունը բացահայտում է ուղեղի մեխանիզմներ, որոնք ընկած են հիվանդության ամենատարածված, բայց հաճախ անտեսված ախտանիշներից մեկի՝ խոսքի խանգարման հիմքում:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսում: Դրանք թերևս օգնեն բացատրելու՝ ինչու Պարկինսոնի հիվանդության՝ հիմնականում շարժական ախտանիշները բուժելու նպատակով նախատեսված բուժման որոշ եղանակներ ի վիճակի են բարելավել խոսքի խանգարումները, մինչդեռ մյուս բուժումները, ընդհակառակը՝ վատթարացնում են դրանք:

Հետազոտողները ձեռնամուխ եղան ուսումնասիրելու՝ Պարկինսոնի բուժման համար նախատեսված սովորական դեղամիջոցը՝ լևոդոպան, որը փոխարինում է դոֆամինին, ինչպես է ազդել ընդհանուր ճանաչողական գործառնության վրա: Գիտնականները կենտրոնացել են դդումի սերմ հիշեցնող ենթատալամիկական միջուկի՝ ուղեղի խորքում փոքր հատվածի վրա:

Ենթատալամիկական միջուկը հայտնի է շարժողական ակտիվությունը ճնշելու իր դերով, սակայն կան այլ գործառույթներում նրա ներգրավվածության ապացույցներ:

Օրինակ, ենթտաալամիկական միջուկը խթանելու նպատակով իմպլանտացված էլեկտրոդների օգտագործմամբ ուղեղի խորը խթանումը, արդյունավետ միջոց է Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների մոտ շարժողական ախտանիշները թեթևացնելու համար, սակայն տարածված կողմնակի ազդեցությունը խոսքի խանգարումն է:

Նոր հետազոտության ընթացքում Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 27 մասնակից և 60 տարեկանից բարձր և հսկողական խմբի 43 առողջ մարդիկ շարժողական և ճանաչողական գործառնության ստանդարտ թեստեր են անցել: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մասնակիցները թեստեր են հանձնել՝ ընդունելով դեղորայք և առանց դեղորայք ընդունելու:

Ինչպես և սպասվում էր, դեղամիջոցը բարելավել է հիվանդների շարժունակությունը, ընդ որում ամենածանր ախտանիշներով հիվանդների վիճակն էլ ավելի մեծ չափով է բարելավվել:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցը չի բարելավել ընդհանուր ճանաչողական գործառույթները, մասնավորապես, ուշադրությունը և աշխատանքային հիշողությունը, այլ ընտրողաբար բարելավել է խոսքը:

Հետազոտողներն այնուհետև վերլուծել են մասնակիցների ուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սկանավորումները՝ ուսումնասիրելով, թե ինչպես է ենթատալամիկական միջուկը փոխազդում ուղեղի տարբեր գործառույթներում ներգրավված ցանցերի, մասնավորապես՝ լսողության, տեսողության, խոսքի և կատարողական վերահսկողության հետ:

Նրանք հայտնաբերել են, որ ենթատալամիկական միջուկի տարբեր մասեր փոխազդում են տարբեր ցանցերի հետ: Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ թեստի բանավոր տարբերակի բարելավումներն առնչվում են ենթտաալամիկական միջուկի աջակողմյան հատվածի և ուղեղի լեզվական ցանցի միջև ֆունկցիոնալ կապի բարելավմանը:

Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել բուժման արդյունքների մոնիտորինգի և բուժման նոր եղանակներ մշակելու համար:

Ստացված արդյունքները միաժամանակ  ենթատալամիկական միջուկի մանրամասն քարտեզ են տրամադրում, որը կարող է օգնել ուղեղի խոր խթանում կատարող նյարդավիրաբույժներին՝ լեզվական ֆունկցիայի համար կարևոր տարածքը վնասելուց խուսափելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել