• Latest news

Նշվել է նիհարելու համար միջակայքային քաղցելու գլխավոր առավելությունը. Medical Xpress

3 հունիսի, 2024  11:20

Ժամանակային սահմանափակումներով սնվելը (միջակայքանին քաղցելը) նիհարելու համար ենթադրում է օրական սննդաբաժնի կալորիականության սահմանափակում։ Սակայն որոշակի ժամանակային շրջանակների մեջ տեղավորվելն ավելի հեշտ է, քան կալորիաները հաշվելը։ Այս մասին Medical Xpress պարբերականին պատմել է սննդաբան եւ սննդի ոլորտի հետազոտող Քորթնի Փիտերսոնը Ալաբամայի համալսարանից։

Սննդաբանը պատմել է, որ միջակայքային քաղցելը սնվելու այն ռեժիմն է, երբ սնունդ ընդունելու շրջանները հերթագայում են խիստ ժամանակային սահամանափակումների շրջաններով։ Ամենատարածվածը 16/8 սխեման է, որը ենթադրում է քաղցած մնալ 16 ժամվա ընթացքում։

Մասնագետը բացատրել է, որ նիհարելու հիմքում ընկած է գլխավոր կանոնը՝ կալորիաների ծախսի ավելացումը դրանց սահմանափակ ընդունման պայմաններում։ Սննդի հետ ընդունվող էներգիային ճիշտ հետեւելուն օգնում է կալորիաների հաշվարկը։ Սակայն այդ մեթոդիկան կարող է խիստ բարդ լինել եւ պահանջել ժամանակային մեծ ծախս։

Նիհարելու նպատակով միջակայքային քաղցելն արդյունավետությամբ ոչ ավելի լավ է, ոչ էլ ավելի վատ, քան կալորիաների հաշվարկն ու դրանց նվազեցումը։ Բայց առաջին մեթոդի գլխավոր առավելությունը պարզությունն է։ Փիտերսոնի խոսքով՝ մեկ սկզբունքին՝ որոշակի ժամանակային շրջանակում սնվելուն հետեւելը լրացուցիչ բեռնվածություն չի ստեղծում հոգեկանի վրա եւ թույլ է տալիս ավելի հեշտ իջեցնել քաշը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել