• Latest news

Հայտնի են պաղպաղակի վտանգավոր հետեւանքները

25 հունիսի, 2022  13:22

Պրոֆեսորներ Վլադիմիր Խավինսոնը եւ Սվետլանա Տրոֆիմովան «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարեւորի մասին» հաղորդման եթերում անվանել են պաղպաղակի վտանգավոր հետեւանքները։

Նրանք նշել են, որ պաղպաղակն այն հինգ մթերքներից է, որոնք կարճացնում են կյանքը՝ բաղադրության մեջ բուսական ճարպերի (արմավենու յուղ եւ այլ փոխնակներ) առկայության պատճառով, որոնք հրահրում են տարբեր, այդ թվում՝ սրտի եւ անոթների հիվանդությունների զարգացում, հաղորդում է «Московский комсомолец»-ը։

Նաեւ պաղպաղակը կարող է խաթարել ճանաչողական գործառույթը՝ շաքարի բարձր պարունակության պատճառով, ընդգծել է պրոֆեսոր Խավինսոնը։

Առողջության համար մեկ այլ բացասական հետեւանք է ավելորդ քաշը, մանրամասներ են հայտնել մասնագետները։ Երբ մարդը ստանում է ճարպերի եւ շաքարի ավելցուկ, նրա միկրոֆլորան փոխվում է, եւ իմունիտետի աշխատանքը վատանում է, ինչը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը կամ քաղցկեղը, զգուշացրել է Տրոֆիմովան։

Բացի այդ, պաղպաղակը վարակիչ հիվանդությունների զարգացումը խորացնող գործոն է, եզրափակել է Խավինսոնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ