• Latest news

Ի՞նչ դեր է խաղում դիետիկ թերապիան էպիլեպսիայի բուժման ժամանակ

12 սեպտեմբերի, 2022  18:40

Կալորիաների սահմանափակումը վաղուց արդեն զուգորդվում է էպիլեպսիայի նոպաների քանակի նվազման հետ։ Բոստոնի մանկական հիվանդանոցի նոր հետազոտությունն  օգնում է բացատրել, թե ինչպես է քաղցելն ազդում ուղեղի նեյրոնների վրա։ Այն կարող է հանգեցնել նոր մոտեցումների, որոնք թույլ կտան խուսափել քաղցելու կամ սահմանափակիչ դիետաների անհրաժեշտությունից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում։

Գիտնականները գիտեին, որ լավ հայտնի mTOR բջջային ճանապարհը ներգրավված է նյարդաբանական շատ խանգարումներում, եւ նրանք ցույց էին տվել, որ նեյրոններում այդ ճանապարհի չափից ավելի ակտիվացումը բարձրացնում է ընկալունակությունը նոպաների հանդեպ։ Այլ հեղինակների հետազոտությունները ցույց են տվել, որ mTORC-ի ակտիվությունը ճնշվում է շատ քաղցելով, չնայած այդ հետազոտություններն ուղեղը չէին դիտարկում։

Գիտնականները նաեւ գիտեին, որ DEPDC5 անվանմամբ սպիտակուցի ազդանշանները mTOR-ի ճանապարհին գործում են արգելակի նման, քանի որ մուտացիաները DEPDC5 գենում վերջերս հայտնաբերվել են էպիլեպսիա ունեցող շատ մարդկանց մոտ։ DEPDC5 մուտացիաները կապված էին ֆոկալ էպիլեպսիայի, ինֆանտիլ սպազմների եւ երեխաների հանկարծակի մահվան հետ։

Մկների վրա իրականացված նոր հետազոտությունում նրանք ցույց են տվել, որ քաղցելուց հետո mTOR-ի ազդանշաններն ուղեղում նվազում են։ Առնետների վրա իրականացված լրացուցիչ հետազոտությունները թույլ են տվել ենթադրել, որ քաղցելու այդ էֆեկտը առաջին հերթին պայմանավորված է երեք ամինաթթուների (լեյցին, արգինին եւ գլյուտամին) անբավարարությամբ։

«Ամինաթթուների հանդեպ զգայականությունը, ըստ երեւույթին, վճռական նշանակություն ունի նոպաների վրա քաղցելու նպաստավոր ազդեցության համար։ Դա վկայում է այն մասին, որ DEPDC5 մուտացիաներ ունեցող պացիենտները չեն կարող զգալ  ամինաթթուների կորուստը եւ չեն կարող օգուտ ստանալ դիետիկ մանիպուլյացիաներից։ Բայց DEPDC5 մուտացիաներ չունեցող պացիենտները կարող են օգուտ ստանալ նպատակամետ դիետիկ ստրատեգիայից»,- բացատրել են գիտնականները։

Դա կարող է արտահայտվել երեք ամինաթթուների ցածր պարունակությամբ դիետայում, ինչպես նաեւ դեղերի կամ հավելումների ընդունման ժամանակ, որոնք արգելակում են այդ ամինաթթուների յուրացումը, ավելացրել են նրանք։

Հետազոտողներն այժմ ցանկանում են նաեւ ուսումնասիրել, թե ինչպես է կետոգենային դիետան (տարածված մոտեցում էպիլեպսիան բուժելիս) օգնում սանձել նոպաները։ Ներկայում ոչ ոք չգիտի, թե ինչու է ածխաջրերի ցածր եւ ճարպերի բարձր պարունակությամբ այդ դիետան նպաստավոր ազդեցություն ունենում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։