• Latest news

Չծնված երեխաների աչքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը՝ պեստիցիդների ազդեցությունից, 87 տոկոսով ավելանում է. հետազոտություն

19 սեպտեմբերի, 2022  23:42

Աչքի հազվադեպ քաղցկեղով հիվանդանալու վտանգը դեռեւս չծնված երեխայի մոտ, որը ենթարկվել է պեստիցիդների (որոնք հաճախ օգտագործվում են ցիտրուսային մրգերի եւ խնձորների մշակման համար) ազդեցությանը, մեծանում է 87 տոկոսով, նշվել է հետազոտությունում։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները համեմատել են մոտ հինգ տասնյակ քիմիական նյութերի օգտագործման մակարդակները, որոնք օգտագործվել են գյուղատնտեսությունում մինչեւ հինգ տարեկան 335 երեխաների տների մոտ, որոնք ունեցել են ռետինոբլաստոմա, նույն նահանգի առողջ երեխաների հետ։

Գիտնականները նախազգուշացրել են, որ պեստիցիդները հատկապես վտանգավոր են երեխաների համար, քանի որ նրանց օրգանները դեռեւս նոր են ձեւավորվում։

Ռետինոբլաստոման աչքի քաղցկեղի տարատեսակ է, կարող է ախտահարել մեկ կամ երկու աչքը եւ սկսվում է, երբ բջիջներն սկսում են աճել առանց վերահսկման գենետիկ մուտացիայի պատճառով, տեղեկացրել է Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիան։

Հիվանդության ախտանշաններն ամենից հաճախ հանդիպում են մինչեւ երեք տարեկան երեխաների մոտ, ներառում են սպիտակ լամ վարդագույն բիբը կամ տեսողության հետ կապված խնդիրների վաղ ախտանշանները։

Հիվանդներին առաջարկում են ճառագայթային կամ լազերային թերապիա՝ քաղցկեղի բջիջները վերացնելու համար, ինչպես նաեւ քիմիաթերապիա որոշ դեպքերում։

Բայց դա կարող է հանգեցնել կուրության եւ բարձրացնել քաղցկեղով կրկնակի հիվանդանալուն ավելի մեծ տարիքում։

Գիտնականներն ուսումնասիրել են  Կալիֆոռնիայի քաղցկեղով հիվանդությունների գրանցամատյանը, հետո հավաքել են հաշվետվությունները պեստիցիդների օգտագործման մասին, որոնցում նշված է եղել, թե ինչ պեստիցիդներ են օգտագործվել երեխաների տներում նրանց ծնվելուց մի քանի ամիս առաջ։

Արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդ երեխաներն ավելի հաճախ են ենթարկվել չորս կոնկրետ պեստիցիդի ազդեցությանը՝ առողջ երեխաների համեմատ։

Նրանց մոտ, ովքեր ենթարկվել են բրոմացիլի ազդեցությանը, որը սովորաբար օգտագործվում է ցիտրուսայինների մշակման, ինչպես նաեւ մոլախոտերի ոչնչացման համար, միակողմանի ռետինոբլաստոմայի առաջացման հավանականությունը 87 տոկոսով ավելին է եղել։

Ացեֆատը, որը նույնպես օգտագործվում է ցիտրուսայինների համար, բարձրացրել է այդ տեսակի առաջացման հավանականությունը 70 տոկոսով։

Կրեզոկսիմ-մեթիլի ազդեցությանը ենթարկված երեխաների մոտ, որն օգտագործվում է խնձորների դեպքում՝ սնկերի դեմ պայքարելու համար, ռետինոբլաստոմայի բոլոր տեսակների առաջացման վտանգը 60 տոկոսով ավելին է եղել, իսկ նրանց մոտ, ովքեր շփվել են պիմետրոզինի հետ, որը վերացնում է դաշտային մշակաբույսերի համար վնասակար օձախոտը եւ ուտիճները, ավելի բարձր է եղել 45 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել