• Latest news

Վեց սննդային սովորություններ, որոնք դանդաղեցնում են ծերացումը 50 տարեկանից հետո

20 ապրիլի, 2023  21:58

Որոշակի սննդային սովորություններ կարող են օգնել դանդաղեցնել ծերացումը՝ նվազեցնելով հիվանդության վտանգը, կարծում է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Տրիստա Բեսթը։ Eat This Not That-ին տված  հարցազրույցում սննդաբանն ասել է, որ 50 տարեկանից հետո կարեւոր է բավարար քանակությամբ բջջանյութ եւ սպիտակուց ստանալ, ավելի քիչ վերամշակված մթերքներ ուտել եւ ավելի շատ ամբողջական բուսական սնունդ օգտագործել:

Բավականաչափ բջջանյութ

Բջջանյութի օգտագործումն այն սննդային սովորություններից է, որն օգնում է դանդաղեցնել ծերացումը 50 տարեկանից հետո: Այն նվազեցնում է սրտի հիվանդությունների, 2-րդ տիպի դիաբետի, արյան բարձր ճնշման եւ քաղցկեղի ռիսկը:

«Բջջանյութը կարող է նման ազդեցություն ունենալ՝ նվազեցնելով օքսիդացման սթրեսը եւ օրգանիզմում բորբոքման մարկերները, որոնք բնական ձեւով առաջանում են տարիքի հետ», - նկատել է փորձագետը:

Սպիտակուցի օգտագործումը

Սպիտակուցն անհրաժեշտ է  ծերացմանը բնորոշ նշաններից մեկի՝ մկանային զանգվածի կորստի դեմ պայքարում: Սննդաբանը խորհուրդ է տալիս ավելի շատ սպիտակուց ստանալու համար կենտրոնանալ սպիտակուցի ոչ յուղոտ աղբյուրների վրա, ինչպիսիք են թռչնամիսը, ձուն, ընկույզը եւ հունական մածունը:

Առողջ ճարպերի օգտագործումը

Օմեգա-3 պարունակող ճարպերն օգնում են նվազեցնել հիպերտոնիայի, ինչպես նաեւ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը. այս առողջական խնդիրները հատկապես արդիական են դառնում 50 տարեկանից հետո։ Սննդակարգում պետք է լինեն ձուկ, ընկույզ, ավոկադո, ոչ ռաֆինացված բուսական յուղեր։

Բուսական սնունդ օգտագործելը

Սննդաբանը փաստել է, որ բուսական մթերքներով հարուստ սննդակարգը նպաստում է մաշկի դանդաղ ծերացմանն ու կյանքի տեւողության ավելացմանը։ Այս ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ բուսական մթերքների նյութերը ազդում են բորբոքման եւ լիպիդների մակարդակի նվազեցման, արյան ճնշման կայունացման, քաշի կորստի վրա։ Բացի այդ, դրանք նվազեցնում են գլիկացման վերջնական արտադրանքների քանակը, որոնք հրահրում են օքսիդացում եւ արագացնում արտաքին ծերացումը:

Վերամշակված սննդամթերքից հրաժարվելը

Նման մթերքները հաճախ ավելի շատ շաքար, հագեցած ճարպեր, կալորիաներ, նատրիում եւ արհեստական ​​հավելումներ են պարունակում։ Դրանց կանոնավոր օգտագործումը մեծացնում է սրտային հիվանդությունների վտանգը, որն առանց այն էլ ավելի զգալի է դառնում 50 տարեկանից հետո։

Միջերկրածովյան դիետա

Այս դիետայի համաձայն սնվելը օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը՝ առողջ ճարպերի ակտիվ օգտագործման եւ վերամշակված մթերքների նվազեցման շնորհիվ, բացատրել է Տրիստա Բեսթը:

«Միջերկրածովյան դիետան հիմնականում կենտրոնանում է ձկների եւ ծովամթերքի վրա՝ որպես սպիտակուցի աղբյուրի, թույլ է տալիս կարմիր մսի չափավոր օգտագործում. առողջ ճարպերի ինտեգրումն ապահովում է օմեգա-3 ճարպաթթուների ավելի մեծ քանակություն, որոնք բնական հակաբորբոքային ազդեցություն ունեն եւ նպաստում են առողջ ծերացմանը»,-ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել