• Latest news

Բժիշկը նշել է այն ժողովրդական միջոցները, որոնցով վտանգավոր է բուժել երեխաներին

28 հոկտեմբերի, 2023  10:04

Ժողովրդական միջոցներով երեխաների բուժումը ոչ միայն անհրաժեշտ էֆեկտ չի ունենա, այլեւ լրջորեն կվնասի երեխայի առողջությանը, ասել է մանկաբույժ Օլգա Տատարկինան։

Բժիշկն առաջին հերթին ուշադրություն է դարձրել այնպիսի վտանգավոր մեթոդի, ինչպիսին է քացախով, ջրով եւ սառույցով երեխային շփելը ջերմաստիճանն իջեցնելու համար, տեղեկացրել է «Газете.Ru»-ն։

«Սպիրտը չափից արագ է գոլորշիանում մաշկից եւ սառեցնում այն, ինչն, իր հերթին, հանգեցնում է անոթների սպազմի։ Մարմնի ջերմաստիճանը սկզբում իջնում է, իսկ հետո արագ բարձրանում։ Քացախաթթուն եւ սառույցը գործում են նույն սկզբունքով, ինչ եւ սպիրտը։ Բացի այդ, քացախի եւ սպիրտի գոլորշին շնչելը կարող է հանգեցնել թունավորման»,- նշել է Տատարկինան։

Իսկ կոկորդի ողողումներով կամ կերոսին քսելով նշիկաբորբի բուժումը կարող է այրել բերանի խոռոչի լորձաթաղանթը։ Պակաս վտանգավոր չեն նաեւ կերոսինի գոլորշիները։ Երեխաների մոտ կարող է առաջանալ բրոնխների սպազմ, կարող է լինել շնչառության դժվարացման նոպա։ Կերոսինի գոլորշիները կարող են նաեւ բրոնխների եւ թոքերի թունավորում առաջացնել։

«Մինչ այժմ կա այն կարծիքը, որ կերոսինը լավ միջոց է պեդիկուլյոզի (ոջլոտության) դեմ պայքարում։ Ծնողները երեխաների գլխին են քսում կերոսինը, այն դեպքում, երբ դեղատներում բավականաչափ քաղաքակիրթ միջոցներ կան»,- ասել է մանկաբույժը։

Նա կոչ է արել զգուշությամբ վերաբերվել տարբեր խոտերին, թուրմերին եւ այլն։ Չպետք է մոռանալ, որ բույսերը կարող են պարունակել բազմաթիվ վնասակար նյութեր։ «Դրանց մի մասը կարող է առաջ բերել ակնթարթային թունավորում։ Մյուսները, օրգանիզմում աստիճանաբար կուտակվելով, կարող են հանգեցնել բացասական հետեւանքների։ Անգամ օգտակար խոտերը կարող են վնասակար դառնալ ճիշտ չպահվելու դեպքում։ Հաճախ հանդիպում են նաեւ ալերգիկ ռեակցիաներ»,- ասել է Տատարկինան։

Վտանգավոր ժողովրդական միջոցներից մեկն էլ  ինհալյացիան է եռման ջրի եւ եփած կարտոֆիլի վրա։

«Այդ բուժումից ավելի շատ վնաս կարելի է ստանալ, քան օգուտ, մանավանդ երեխաները։ Մեծ է շնչուղիների լորձաթաղանթի այրվելու վտանգը։ Մինչեւ երեք տարեկան երեխաների մոտ տաք գոլորշի շնչելը կարող է առաջ բերել բրոնխների սպազմ։ Կարտոֆիլի գոլորշի շնչելը նաեւ թաքուն սպառնալիք է պարունակում. դրանում կարող են պարունակվել վտանգավոր նյութեր»,- նախազգուշացրել է բժիշկը։

Նա ուշադրություն է հրավիրել նաեւ այն բանի վրա, որ կան ոչ քիչ թվով ժողովրդական դեղատոմսեր մեղր եւ այլ բաղադրիչների համադրությամբ, որոնք կաթացնում են քթին հարբուխի ժամանակ։ Նրա խոսքով՝ դա կտրականապես անել չի կարելի, քանի որ մեղրի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ շաքար, որը հիանալի սնուցիչ միջավայր է բակտերիաների համար։ Հարբուխի ժամանակ մեղրի օգտագործումը կարող է հանգեցնել բարդությունների, ծանր ալերգիկ ռեակցիաների։

«Մոլորություններից մեկն էլ հարբուխը բուժելու ժամանակ քթին կրծքի կաթ կաթացնելն է։ Ինչպես եւ մեղրը, կաթը լակտոզայի պատճառով լավ սնուցիչ միջավայր է բակտերիաների համար։ Սոխի կամ սխտորի թարմ քամված հյութը քթին կաթացնելը նույնպես կարող է հանգեցնել քթի լորձաթաղանթի այրվելուն, իսկ ջրով խառնելը հազիվ թե օգտակար լինի»,- ասել է Տատարկինան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է