• Latest news

ԶԼՄ. ԱՄՆ-ն կօգնի 50 երկրների պայքարել ապագա համավարակների դեմ

16 ապրիլի, 2024  17:23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կօգնի 50 երկրների հայտնաբերել և արձագանքել վարակիչ հիվանդություններին՝ կանխելու համավարակները, ինչպիսին  Covid-19 վիրուսի բռնկումն էր, հայտնում է PA Media-ն։

Ըստ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, կառավարության պաշտոնյաները կաշխատեն այդ երկրներում թեստավորումը, հսկողությունը, հաղորդակցությունը և համանման բռնկումներին պատրաստվածությունը բարելավելու ուղղությամբ:

Աղբյուրը, սակայն, չի հստակեցրել ծրագրին մասնակից  երկրների ցանկը։

Ներկայումս երկրները պայքարում են ապագա համավարակներին արձագանքելու վերաբերյալ գլոբալ համաձայնության հասնելու համար: Կորոնավիրուսային համավարակից չորս տարի անց, Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր 194 անդամների  ստորագրած համավարակի պայմանագրի հեռանկարները անարդյունք են մնում:

Ամերիկյան ծրագիրը հենվելու է մի քանի կառավարական ​​գործակալությունների վրա՝ ներառյալ ԱՄՆ Պետդեպարտամենտը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, Առողջապահության և սոցիալական ապահովության  ծառայությունները և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որպեսզի օգնեն երկրներին կատարելագործել վարակիչ հիվանդությունների արձագանքման իրենց միջոցառումները։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել