• Latest news

Daily Mail. Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը

18 ապրիլի, 2024  08:37

Սննդի մեջ ավելի մեծ քանակությամբ հագեցնող, սպիտակուցներով հարուստ մթերքներ ներառելն ավելի արդյունավետորեն է նվազեցնում քաղցրի և բարձր կալորիականությամբ սննդի ցանկությունը, քան սահմանափակող դիետաները: Այս մասին Daily Mail-ին ասել է բրիտանացի սննդաբան Ռոբի Փադիկը։

Բժշկի կարծիքով, ավելի քիչ քաղցրավենիք և այլ «սխալ» սնունդ ուտելու նպատակաուղղված ձգտումը կարող է արդյունավետ արդյունք չտալ։ Բանն այն է, որ խիստ սահմանափակումների պատճառով «արգելված» մթերքներն ավելի ցանկալի են դառնում։ Օրգանիզմի այս արձագանքը կոչվում է հոգեբանական քաղց:

Սննդաբանը պարզաբանել է, որ հաճախ քաղցրի նկատմամբ մեծ հակումը պայմանավորված է ոչ միայն հոգեբանական քաղցով, այլև ֆիզիոլոգիական (իրական) քաղցով։ Սննդի նկատմամբ օրգանիզմի իրական մեծ կարիքն առաջանում է ինչպես սննդանյութերի պակասից, այնպես էլ չափաբաժնի անբավարար չափից:

Քաղցրեղենը չչարաշահելու համար Փադիկը խորհուրդ է տալիս կենտրոնանալ հագեցնող, սպիտակուցներով հարուստ կերակուր ուտելու վրա: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է լիարժեք սնվել օրական առնվազն երեք անգամ։ Եթե ​​քաղցր ուտելու ցանկությունը դեռ առաջանում է, սննդաբանը խորհուրդ է տալիս մի փոքր սպասել ու փորձել հասկանալ, թե որն է դրա դրդապատճառը։

Եթե ​​շաքարով հարուստ կերակուր ուտելու ցանկությունն առաջնում է բացասական հույզերը հաղթահարելու անկարողության պատճառով, ապա պետք է ժամանակաչափ դնել և որոշ ժամանակ սպասել (նախքան ուտելը): Ամեն հաջորդ անգամ սպասման ժամանակը պետք է ավելացնել մեկ կամ երկու րոպեով: Այս վարժությունն օգնում է ուշադրությունը շեղել այլ գործողությունների վրա և դադարել «ուտելով» պայքարել հույզերի դեմ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է