• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի 8 վաղ ախտանիշներ

4 մայիսի, 2022  20:46

Կրծքագեղձի քաղցկեղն ամբողջ աշխարհում քաղցկեղից կանանց մահացության հիմնական պատճառներից մեկն է: ԱՄՆ-ում այն քաղցկեղի երկրորդ ամենատարածված տեսակն է (մաշկի քաղցկեղից հետո) եւ կանանց մոտ քաղցկեղից մահացության հինգերորդ պատճառը: Այս հիվանդության ախտանիշները կարեւոր է իմանալ, քանի որ վաղ ախտորոշումը կարող է կյանք փրկել, գրում է Eat This, Not That!-ը։

Ամսագիրը թվարկել է հետեւյալ վաղ ախտանիշները.

  • Կրծքագեղձի ուռուցքը ամենատարածված ախտանիշն է, սակայն կարեւոր է նշել, որ ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղային, այնուամենայնիվ կարեւոր է, որ այն բժիշկը զննի:
  • Կրծքագեղձի այտուցը նույնպես կարող է քաղցկեղի նշան լինել։ Կրծքագեղձի բորբոքային քաղցկեղը կարող է նաեւ կրծքի այտուց առաջացնել: Սակայն կարեւոր է նշել, որ այտուցը կարող է առաջանալ նաեւ այլ հիվանդություններից, ինչպիսիք են վարակը կամ մաստիտը:
  • Եթե նկատում եք, որ ձեր մաշկը գրգռված է կամ նրա վրա փոսիկ է առաջացել, դա կարող է քաղցկեղի նշան լինել: Այս ախտանիշները կարող են առաջանալ նաեւ այլ հիվանդությունների հետեւանքով, ինչպիսիք են վարակները կամ կիստան:
  • Կրծքագեղձի քաղցկեղի մեկ այլ հնարավոր ախտանիշ է պտուկներից արտադրությունը: Միայն մեկ պտուկից արյունոտ կամ թափանցիկ արտադրությունը, ամենայն հավանականությամբ, քաղցկեղի հետեւանք է։ Սակայն այլ հիվանդություններ, ինչպիսին է վարակը, նույնպես պտուկներից արտադրություն կարող են առաջացնել:
  • Եթե նկատում եք, որ ձեր պտուկը ներս է ընկել, դա կարող է կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել: Հաճախ դրա պատճառն այն է, որ ուռուցքն այնքան է մեծանում, որ ճնշում է կաթնային ուղիների վրա եւ վնասում դրանք: Սակայն պտուկի ներս ընկնելու պատճառը նույնպես կարող է օրինակ, վարակը կամ կիստան լինել:
  • Կրծքավանդակի ցավը կրծքագեղձի քաղցկեղի եւս մեկ հնարավոր ախտանիշ է: Սակայն կարեւոր է նշել, որ շատ կանայք կրծքավանդակում ցավ զգում են ոչ թե քաղցկեղի, այլ ուրիշ պատճառներով, ինչպիսիք են ՄԴՀ-ն կամ վարակը:
  • Եթե նկատում եք, որ ձեր կրծքի մաշկը կարմիր կամ թեփուկավոր է, սա կարող է կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել: Սակայն հարկ է նշել, որ այս ախտանիշները կարող են առաջանալ նաեւ վարակի պատճառով:
  • Մեծացած ավշային հանգույցները նույնպես կարող են կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշ լինել։ Սակայն այս ախտանիշը նաեւ վարակի պատճառով կարող է առաջանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել