• Latest news

Օրական քանի թարմ միրգ եւ հատապտուղ կարելի է ուտել. ալերգիկ ռեակցիաներ

26 հունիսի, 2022  19:28

Բժշկական գիտությունների թեկնածու, Ալերգոլոգների եւ կլինիկական իմունոլոգների եվրոպական ասոցիացիայի անդամ, ալերգոլոգ-իմունոլոգ Դարիա Ժուկովան RT-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե ալերգիայի ինչ ախտանիշներ կարող են առաջանալ հատապտուղներ ուտելիս: Բացի այդ, փորձագետը նշել է առողջ մեծահասակի եւ երեխայի համար թարմ մրգերի եւ հատապտուղների նախատեսված օրական չափաբաժինը:

Մասնագետը ասել է, որ այցելուներն ամենից շատ նշում են կարմիր մրգերից՝ ելակից, կարմիր հատապտուղներից ունեցած ալերգիայի մասին, իսկ սեւ հատապտուղներից ալերգիայի դեպքերը չնչին են:

« Կարմիր հատապտուղների նկատմամբ ռեակցիաները կարող են առաջանալ հիստամինի բարձր պարունակության հետեւանքով, որը կարող է ալերգիկ ռեակցիայի ախտանշաններ առաջացնել, ինչպիսիք են մաշկային քորը, կարմրությունը եւ ցանը, բերանի խոռոչի այտուցը եւ քորը, սրտխառնոցը, փսխումը, լուծը եւ որովայնի ցավը», - բացատրել է Ժուկովան՝ հավելելով, որ ախտանշանները, սովորաբար, առաջանում են հատապտուղներն ուտելուց հետո՝ մեկ ժամվա եւ վերանում մի քանի ժամվա ընթացքում:

Նա նշել է, որ կարող են առաջանալ նաեւ ծանր ալերգիկ ռեակցիաներ, որոնց դեպքում նկատվում է գիտակցության կորուստ, ընդհանուր թուլություն, սպազմ բրոնխներում եւ այս ամենը կարող են վտանգավոր լինել կյանքի համար: Ժուկովը բացատրել է, որ եփած միրգը թույլատրվում է, քանի որ ջերմային մշակման ենթարկվելուց հետո ալերգիկ ռեակցաները հիմնականում ոչնչացվում են:

Խոսելով չափահաս մարդկանց համար օրական թույատրելի չափաբաժնի մասին՝ ալերգոլոկը նշել է, որ այն պիտի լինի 400 գրամ, իսկ մինչեւ երեք տարեկան երեխաների համար կրկնակի քիչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է