• Latest news

Ո՞ր մթերքներն են վտանգավոր մաշկի համար

4 հուլիսի, 2022  22:40

Պարզվում է, որ կան որոշ մթերքներ, որոնք կարող են հանգեցնել պզուկների կամ արագացնել կնճիռների առաջացումը։ Մաշկաբաններն ու կոսմետոլոգները Eat This, Not That-ին տված հարցազրույցում թվարկել են նման մթերքներ, որոնք վնասում են մաշկը։

Առաջին տեղում վերամշակված միսն է։ Մասնագետների կարծիքով՝ երշիկեղենը, բեկոնը, հոթ դոգը պարունակում են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր եւ նիտրատներ, որոնք հանգեցնում են բորբոքման։

Մաշկի համար վնասակար է համարվում նաեւ յուղոտ միսը, որը կարող է նպաստել պզուկների առաջացմանը։   

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ կաթնամթերքի, մասնավորապես՝ կովի կաթի օգտագործումը կարող է պզուկների առաջացման պատճառ դառնալ։

Մաշկաբանները զգուշացնում են, որ միկրոալիքային վառարանում պատրաստված սնունդը կարող է վնասել մաշկը։

Նշվում է նաեւ, որ  մայոնեզը եւս կարող է բորբոքել մաշկը։

Մաշկի համար վնասակար են նաեւ թխվածքները, բլիթներն ու տորթերը։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը կարող է նպաստել կնճիռների առաջացմանը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։