• Latest news

Մերձավորների խնամքը եւ սթրեսը. վեց քայլ՝ ուժասպառ լինելուց խուսափելու համար

13 ապրիլի, 2023  15:55

Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդու խնամքի հետ կապված հուզական բեռնվածությունը կարող է ազդել հարազատների առողջության վրա, տեղեկացրել է Medical Xpress-ը՝ հղում կատարելով Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ամերիկյան ֆոնդը։

Ֆոնդը նախատեսում է վեց քայլ, որոնք կօգնեն հաղթահարել սթրեսը։

Եղեք ադապտիվ եւ պոզիտիվ։ Սա ազդում է ձեր եւ այն մարդու սթրեսի մակարդակի վրա, որին դուք խնամում եք։ Լողացեք հոսանքն ի վար, դա կօգնի ձեր երկուսին թուլացած մնալ, այն դեպքում, երբ հուզմունքը հակառակ էֆեկտ կունենա։

Պարզեք, թե ինչը կարող եք վերահսկել։ Որոշ բաներ ձեր վերահսկողությունից դուրս կլինեն, բայց դուք կարող եք որոշել, թե ինչպես արձագանքեք։ Կենտրոնացեք լուծումների որոնման վրա, որոնք կօգնեն թուլացնել զգալի խնդրի լարվածությունը։

Իրատեսական նպատակներ դրեք։ Փորձեք պարզել առաջնահերթությունները, իրական նպատակներ դրեք, արեք հնարավոր ամեն բան դրանց հասնելու համար եւ գործերը կատարել մեկ առ մեկ։ Հնարավոր չէ ամեն բան միանգամից անել։

Հոգ տարեք սեփական առողջության մասին։ Հանգստացեք, լավ սնվեք, շատ ջուր խմեք եւ զբաղվեք սպորտով։ Դուք չեք կարաողանա հարազատ մարդու որակյալ օգնությունն ապահովել, եթե ձեր մասին չհոգաք։

Կանոնավորապես  թարմացրեք ձեր միտքը։ Փորձեք զբաղվել յոգայով, մեդիտացիայով, երաժշտություն լսել կամ պարզապես մի քանի անգամ խոր շունչ քաշել։ Այս ամենը կարող է օգնել թուլացնել միտքը եւ նվազեցնել սթրեսը։

Պատմեք ձեր զգացմունքների մասին։ Մի ամաչեք խոսել ձեր սթրեսի մասին, որովհետեւ դա կարող է օգնել այն հաղթահարելուն։

«Սթրեսը հաղթահարելու եւ այն նվազեցնելու միջոցների որոնումը առաջնային նշանակություն ունի Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդու խնամքով զբաղվող յուրաքանչյուր մարդու համար։ Չհաղթահարված սթրեսը երկար ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հուզական ուժասպառման եւ առողջական այլ խնդիրների»,- ասել է Ֆոնդի կրթական եւ սոցիալական հարցերի տնօրեն Ջենիֆեր Ֆոնդան։ «Հիվանդ խնամող մարդիկ պետք է հոգան իրենց մասին, որպեսզի ապահովեն իրենց մերձավորների լավագույն խնամքը»,- ավելացրել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել