• Latest news

Կարո՞ղ են արդյոք վիրուսներն ու պատվաստանյութերը ցրված սկլերոզի հանգեցնել

28 մայիսի, 2022  17:37

Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն իր «Ամենակարեւորի մասին» հաղորդման ընթացքում քննարկել է մի կարեւոր թեմա՝ ցրված սկլերոզը, գրում է «Փաստարկներ եւ փաստեր»-ը։

«Սա համաշխարհային առողջապահական լուրջ խնդիր է։ Հիվանդություն, որը հազվադեպ է հանդիպում 10 տարեկանից ցածր եւ 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, այսինքն՝ ամենածաղկուն ժամանակաշրջանում։ Եւ խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե դա ինչ է, որտեղից է գալիս, չգիտենք պատճառները եւ հստակ չգիտենք զարգացման մեխանիզմները»,- ասել է մասնագետը։

Այս պաթոլոգիան ավելի հաճախ խոցում է կանանց: Այս պահին հիվանդությունն անբուժելի է, բայց պետք է փորձել այնպես անել, որպեսզի դրա արգացումը դանդաղի:

Մյասնիկովը նշել է, որ աշխարհագրորեն ցրված սկլերոզի տարածվածությունը տարբերվում է ըստ երկրների եւ նույնիսկ աշխարհի մասերի: Պարզվել է, որ ավելի շատ դեպքեր գրանցվում են հյուսիսում, քան հարավում։

Այնպես որ, տեսություններից մեկը գենետիկն է: Բժիշկները նաեւ ենթադրում են, որ հիվանդության բնույթը կարող է վարակիչ-իմունաբանական  լինել։ Գիտական ​​աշխատություններում ավելի ու ավելի է հաստատվում այն ​​տեսությունը, որ հիվանդությունն առաջանում է Էպշտեյն-Բառի վիրուսով: Բնակչության 80 տոկոսի մոտ նման հարուցիչ կա, բայց ոչ բոլորի մոտ է ցրված սկլերոզ ախտորոշվում։ Սակայն բոլորը, ում մոտ հիվանդությունն ախտորոշվել է, 100 տոկոսով վիրուսի կրողներ են։

Բժիշկը նաեւ նշել է, որ սկլերոզով հիվանդները, ըստ դիտարկումների տվյալների, ավելիհաճախ է, որ ծնվում են գարնանը։ Դա պայմանավորված է նրանով, որ, հավանաբար, մայրը հղիության ընթացքում, որը հիմնականում բաժին է ընկնում ցուրտ սեզոնին, սեզոնային սուր շնչառական վիրուսային վարակներ է ունեցել, ինչը եւս ազդել է հետագա ռիսկերի վրա։

Առանձին կետ է պատվաստումների ազդեցությունը։ Բժիշկ Մյասնիկովը նշել է, որ գիտական ​​աշխատություններում ավելի հաճախ այնպիսի պատվաստանյութեր են հիշատակվում, ինչպիսիք են հեպատիտ B-ն ու մարդու պապիլոմավիրուսը։ Սակայն վերջինիս հետ կապված հաստատվել է ցրված սկլերոզի առկայության ընդամենը չորս դեպք, ինչը ապացույցների հիմք չէ։ Իսկ պատվաստումների օգուտն արդեն ապացուցված է, քանի որ արգանդի վզիկի քաղցկեղը, որից այն պաշտպանում է, շատ կյանքեր է խլում։

Ամենից հաճախ նախ տեսողության հետ կապված խնդիրներ են նկատվում, երբ կողային դաշտերն անհետանում են: Հետո հիվանդը նկատում է, որ ձեռքերում եւ ոտքերում թմրություն է սկսվում: Սրանք առաջին ազդանշաններն են։ Ապա քայլվածքի անկայունություն է առաջանում: Եւ սա արդեն ցրված սկլերոզ կասկածելու առիթ է:


Ամենից հաճախ ախտորոշումն արվում է ՄՌՏ տվյալների հիման վրա։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ