• Latest news

ԱՄՆ-ում գրանցվել է պոլիոմիելիտի առաջին դեպքը վերջին 10 տարվա ընթացքում. ի՞նչ է պետք իմանալ

22 հուլիսի, 2022  22:39

ԱՄՆ-ում գրանցվել է պոլիոմիելիտի առաջին դեպքը  գրեթե մեկ տասնամյակի ընթացքում: Հիվանդությունը գրանցվել է չպատվաստված չափահաս երիտասարդի մոտ, ով վերջերս երկիրը չի լքել, գրում է USA Today-ը։

Դեպքը, որն ուղեկցվել է կաթվածի ախտանիշներով, բարձր զգոնության է վիճակի է բերել Նյու Յորքի Ռոքլենդ շրջանի հանրային առողջապահության աշխատակիցներին:

Ի՞նչ պետք է իմանալ պոլիոմելիտի մասին.

Պոլիոմիելիտն ԱՄՆ-ում վերացվել էր 1979 թ.։ Այդ ժամանակվանից ի վեր երկրում պոլիոմիելիտի ոչ մի դեպք չի գրանցվել։

Պոլիոմիելիտի բուժումը չկա, պատվաստանյութը միակ պաշտպանությունն է դրա դեմ:

Մասնագետների կարծիքով՝ պոլիոմելիտի դեմ պաշտպանությունը երկար տարիներ է տեւում։ Պատվաստանյութի երեք չափաբաժինները 99 տոկոսի 100 տոկոս արդյունավետ են համարվում:

Աշխարհում կան երկու տեսակի պոլիոմիելիտի պատվաստանյութ կա. Միացյալ Նահանգներում 2000 թվականից ի վեր պատվաստումը կարող է իրականացվել միայն անակտիվացված պոլիովիրուսային պատվաստանյութի ներարկումամբ, եւ այդ պատվաստանյութից պոլիոմիելիտով վարակման վտանգ չկա:

Բերանի պոլիովիրուսի դեմ պատվաստանյութը դեռ օգտագործվում է շատ այլ երկրներում: Այն թուլացած կենդանի վիրուս է պարունակում, որը երեխաներին տրվում է բերանի խոռոչում կաթիլների տեսքով։ Հազվագյուտ դեպքերում թուլացած վիրուսը կարող է վարակ փոխանցել:

Պոլիոմիելիտն առաջանում է պոլիոմիելիտից: Պոլիովիրուսը կարող է վարակել մարդկանց՝ առանց որեւէ ախտանիշ առաջացնելու։

Ամենալուրջ ախտանիշը կաթվածն է, որն առաջանում է յուրաքանչյուր 200 վարակված մարդուց մոտ մեկի դեպքում: Այն հիմնականում ազդում է 5 տարեկանից ցածր երեխաների վրա եւ կարող է նույնիսկ մահվան հանգեցնել:

Պոլիովիրուսը խիստ վարակիչ է: Այն ներթափանցում է օրգանիզմ բերանի միջոցով, ապրում է կոկորդում եւ աղիքներում եւ ամենից հաճախ տարածվում է սննդի եւ ջրի մեջ վարակված մարդու կղանքի մանր մասնիկների հետ շփման միջոցով:

Պոլիոմիելիտ տարած որոշ մարդկանց մոտ տասնամյակներ անց կարող է հետպոլիոմելիտի համախտանիշ զարգանալ: Դրա ախտանիշները մկանային թուլություն եւ ատրոֆիա, հոգնածություն եւ հոդացավ են ներառում։ Այս հիվանդությունը վարակիչ չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել