• Latest news

Գիտնականները գտել են վաղ տկարամտության վտանգի 15 գործոն

8 հունվարի, 2024  13:11

Գիտնականները պարզել են դեմենցիայի վաղ զարգացման 15 կարեւոր գործոն։ Բայց սա շատ լավաետսական հետազոտություն է, չէ՞ որ այդ գործոնները բոլորը ենթարկվում են ճշգրտման։ Ուրեմն, ժառանգականության դերը այդ ծանր հիվանդության առաջացման գործում այնքան էլ մեծ ու ճակատագրական չէ։

Հետազոտությունն իրականացրել են Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների գիտնականները։ Հոդվածը հրապարակվել է JAMA Neurology-ում՝ «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի» պարբերականներից մեկում։

Շատ մեծ հետազոտություն

Դեմենցիայի առաջացման հետ են կապում մոտ քառասուն տարբեր գործոններ։ Գիտնականների խումբը մեծ հետազոտություն է կատարել, որպեսզի պարզի ռիսկի գործոնները, որոնք մոտեցնում են տկարամտության առաջացմանը ոչ թե խոր ծերության հասակում, այլ համեմատաբար ոչ մեծ հասակում՝ մինչեւ 65 տարեկանը։ Այս տարիքային նշաձողը համարում են վաղ եւ ծերունական դեմենցիաների միջեւ սահմանը։

Դրա համար օգտագործել են Մեծ Բրիտանիայի Բիոբանկի տվյալները։ Ընտրել են այն մարդկանց, որոնք գրանցված են եղել 2006-2010թթ.։ Հետազոտությունում ընդգրկել են 65-ից ցածր տարիքի 356 052 մարդ (նրանց 55,3 տոկոսը՝ կանայք)։ Մասնակիցների միջին տարիքը 54,6 տարեկանն էր, նրանցից ոչ ոք դեմենցիա չուներ։ Դիտարկման ընթացքում, որը շարունակվել է մինչեւ 2021թ., գրանցվել է այդ հիվանդության մոտ 485 դեպք (տղամարդկանց մոտ այն մի փոքր ավելի հաճախ է զարգացել՝ 51,8 տոկոս)։

Դա համապատասխանում է հիվանդացության մակարդակին 16,8 դեպքերում՝ 100 000 մարդ-տարի հաշվարկով։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է սա վկայում, պատկերացրեք 1 000 մարդ, որոնցից յուրաքանչյուրը ապրել է 100 տարի։ Ահա նրանց մեջ 16,8 մարդկանց մոտ (այսինքն՝ մոտ 17-ի մոտ) դեմենցիան կզարգանա 65 տարեկանից շուտ։ Որպեսզի խնդրի մասշտաբները էլ ավելի հասկանալի լինեն, կարելի է ներկայացնել այսպիսի թվեր. ամբողջ աշխարհում ամեն տարի գրանցվում է վաղ դեմենցիայի մոտ 370 000 նոր դեպք։

Վաղ դեմենցիայի ռիսկի 15 գործոնները

Ահա վաղ դեմենցիայի 15 գործոնները, որոնք պարզել են գիտնականները.

. կրթության ավելի ցածր մակարդակը,

. ավելի ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակը,

. ապոլիպոպրոտեինի գենում (AРОE) ε4н 2 ալելեաների առկայությունը,

. ալկոհոլի օգտագործումից լիակատար հրաժարումը,

. խանգարումներ՝ կապված ալկոհոլի օգտագործման հետ (հարբեցողություն եւ ալկոհոլիզմ),

. սոցիալական մեկուսացում (միայնակ կյանք եւ մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն),

. վիտամին D-ի պակաս,

. С-ռեակտիվ սպիտակուցի բարձր մակարդակ,

. ձեռնաթաթի բռնելու ուժի նվազում,

. լսողության նվազում եւ խլություն,

. օրթոստատիկ հիպոտոնիա,

. ինսուլտ,

. դիաբետ,

. սրտի հիվանդություններ,

. դեպրեսիա։

Այս ցուցակից միայն մեկ չբացառվող գործոն կա՝ ε4 2 ալելեաների առկայությունը ապոլիպոպրոտեինի գենում (AРОE)։ Եթե ավելի պարզ ասենք, ապա դա վատ ժառանգականությունն է Ալցհեյմերի հիվանդության առաջացման առումով։ Նման գեներ ունեցողների մոտ 50-ից հետո սկսվում են մտածողության հետ կապված խնդիրներ, որոնք բավական արագ են զարգանում։

Բայց մնացած գործոնները ենթարկվում են մոդիֆիկացիայի։ Այսինքն՝ դրանք կարելի է փոխել եւ դրանով իսկ նվազեցնել վաղ դեմենցիայի ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել