10:02 19 դեկտեմբերի, 2013Հիշողությունն առաջանում է գլխուղեղի նեյրոններ կոչվող երկու կամ ավելի քան 100 միլիարդ նյարդային բջիջների կապվելուց, որից հետո այդ կապերը ամրապնդվում են, որպեսզի դուք կարողանաք օգտագործել դրանք, պատմում է Վաշինգթոնի Ջորջիա համալսարանի բժշկական դպրոցի բժշկագիտության պրոֆեսոր Նիլ Բարնարդը:
Այս ինը հնարքները թույլ կտան ձեզ լավացնել ձեր հիշողությունը եւ պահպանել այն երկար տարիների ընթացքում, հաղորդում է Fox News-ը։
1. Շատ քնեք
Փորձագետները համակարծիք են, որ եթե պետք է ընտրել մի բան , որը կլավացնի հիշողությունը, ապա բավարար է միայն շատ քնելը:
«Քունն այն առանցքային ժամանակահատվածն է, որի ընթացքում ձեր ուղեղն ամրապնդում է միջնեյրոնային կապերը»,- ասաց Բարնարդը:
Sleep Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները խնդրեցին մասնակիցներին հիշողությանը վերաբերող խնդիրների լուծման համար քնել կամ արթուն մնալ: Մարդիկ, ովքեր քնել էին, ավելի շատ խնդիրներ էին հիշել, քան նրանք ովքեր արթուն էին մնացել: Հիմնական օրենքն է՝ օրական յոթից ինը ժամ քուն:
2. Վազքը հիշողության լավացման համար
Վազքը, հեծանիվ քշելը, լողը կամ ցանկացած այլ սիրտ-անոթային ակտիվություն շաբաթը երեք անգամ 20-30 րոպե տեւողությամն լավացնում է հիշողությունը:
3. Հիշողությունը լավացնող սննդամթերք եւ հյութեր օգտագործեք
Ձեր ուղեղը չի կարող նորմալ գործել առանց անհրաժեշտ սննդարար նյութերի եւ քիմիական միացությունների:
«Հապալասն ուղեղի գործունեությունն ամրապնդող անտացին կոչվող հակաօքսիդանտի լավագույն աղբյուրն է »,- ասում է դիետոլոգ Ջոն Բաուերը Նյու Յորքից:
Բաուերը նաեւ խորհուրդ է տալիս ինչքան հնարավոր է հաճախ կանաչ բանջարեղեն ուտել:
Ինչպես նաեւ կարող եք սկսել վայելել քիչ քանակությամբ ալկոհոլային ըմպելիքներ ընթրիքի ժամանակ: The New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը վկայում է, որ շաբաթվա ընթացքում մեկ անգամ ընթրիքի ժամանակ ալկոհոլային ըմպելիք խմող կանանց մոտ ճանաչողական ֆունկցիաների խանգարման հավանականությունը 20%-ով ավելի ցածր է, քան իրենց հասակակից ալկոհոլիկների կամ ալկոհոլ ընդհանրապես չօգտագործողների:
Հետազոտողները ենթադրում են, որ դա միգուցե հնարավոր է այն պատճառով, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը բարձրացնում է ԲԽԼ-ի ( խոլեստերինի լավ տեսակ) խտությունը եւ լավացնում է ուղեղը սնուցող արյան ռեոլոգիական վիճակը:
4. Ճիշտ ընտրեք հավելումները
Այս հարցում լավագույնը ձկան յուղն է, համձայն Ալպերտի բժշկական դպրոցի նյարդաբանության բաժնի դոցենտ Լորի Դայելոյի: Ձկան յուղը կապված է դեմենցիայի զարգացման ցածր ռիսկի հետ, քանի որ այն պարունակում է դոկոզահենային թթու (ԴՀԹ), օմեգա 3 ճարապթթուներ:
Պետք է շատ օգտագործել ձկան յուղ, կամ ել դուք կարող եք նվազագույնը 180 մգ ԴՀԹ պարունակող հավելումներ օգտագործել:
5. Աշխատեք չնյարդայնանալ
«Մեդիտացիան լավացնում է կենտրոնացումը, ինչը բարենպաստ ազդեցություն է թողնում հիշողության վրա», - ասում է Տուկսոնի Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման եւ հետազոտման հիմնադրամի նախագահ եւ բժշկական տնօրեն Դհարմա Սինգհ Հալսան:
6. Զբաղվեք ինչ-որ ոչ առօրեկան բաներով
Հիշողությունը կարող են լավացնել նոր գործողությունները, ինչպես օրինակ՝ աշխատանքի գնալու համար նոր երթուղու ընտությունը եւ այլն:
7. Ստուգեք դեղարկղիկը
Մի շարք դեղամիջոցներ կարող են ազդել հիշողության վրա, այդ թվում հակահիստամինային միջոցները, պրոզակի տիպի հակադեպրեսանտները, Xanax տիպի հանգստացնող միջոցները եւ քնաբերները, ինչպես Ambien-ը: Դրանցից յուրաքանրյուրը գլխուղեղում իր ազդեցության մեխանիզմն ունի:
Մի դադարեցրեք դեղամիջոցի ընդունումը՝ առանց բժշիկի հետ խորհրդակցելու, բայց հաջորդ այցի ժամանակ բարձրացրեք այդ հարցը: կարելի է գտնել այլընտրանքային բուժում:
8. Բժշկական ստուգում անցեք
Երկու ավելի լուրջ եւ բայց քիչ տարածված պատճառ կարող են հիշողության հետ խնդիրներ առաջացնել. Գլյուտենային զգայունություը եւ վահանաձեւ գեղձի հիվանդությունները:
«Եթե ձեզ մոտ չբացահայտված զգայունություն է ցորենի, գարու մեջ պարունակվող գլյուտեն սպիտակուցի հանդեպ, եւ դուք ուտում եք այնպիսի սննդամթերք, ինչպիսին է հացը կամ կրեկերները, ապա ձեր հիշողությունը կարող է տուժել»,- ասաց Չիկագոյի Կոմեր մանկակն համալսարանական հիվանդանոցի գլյուտենային հիվանդությունների Կենտրոնի բժշկական գծով տնօերն Ստեֆանո Գուանդալինին:
9. Մարտահրավեր նետեք ձեր ուղեղին
Ամիսը մեկ անգամ թանգարան գնացեք, նոր բառեր սովորեք օտար լեզվով, վավերագրական ֆիլմեր նայեք ձեզ հրապուրող առարկայի վերաբերյալ, կամ խաչբառ եւ սուդոկու լուծեք: